Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2007 թվականից ՀՀ մշակույթի նախարարությունն իրականացնում է «ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարանների ուսուցման վարձավճարների փոխհատուցման մասին» ծրագիրը, որի շրջանակում 2443 աշակերտ ստանում են անվճար ուսուցման հնարավորություն:
Ծրագրի իրականացման արդյունքում հանրապետության մի շարք համայնքային դպրոցներում վերաբացվել են ազգային, լարային և փողային նվագարանների բաժիններ:
2013 թ. ձեռք է բերվել 73 երաժշտական գործիք, այդ թվում՝ ջութակ (4 հատ), թավջութակ (3 հատ), ալտ (5 հատ), հոբոյ (1 հատ), տրոմբոն (2 հատ), ֆագոտ (2 հատ), շեփոր (10 հատ), գալարափող (3 հատ), քանոն (10 հատ), բամբիռ (1 հատ), սազ (1 հատ), սանթուր (2 հատ), թառ (10 հատ), ուդ (8 հատ), պարկապզուկ (1 հատ), քամանչա (10 հատ):
Երաժշտական գործիքները տրամադրվելու են՝ հիմք ընդունելով 2013 թ. հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում իրականացված մասնագիտական լսումների արդյունքները: