կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-29 17:38
Հասարակություն

ԿԳՆ-ն անցկացնում է տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն և դաստիարակ մրցույթների հանրապետական փուլը

ԿԳՆ-ն անցկացնում է տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն և դաստիարակ մրցույթների հանրապետական փուլը

Յուրաքանչյուր տարի «Ուսուցչի օրվա» նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում անցկացվում է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլը: Մրցույթներն այսօր անցկացրել են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովները /«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի հանձնաժողովի նախագահ՝ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյան, «Տարվա լավագույն տնօրեն»՝ ԿԱԻ տնօրեն Նորայր Ղուկասյան, «Տարվա լավագույն դաստիարակ»՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում ծրագրի ղեկավար Կարեն Մելքոնյան/:

Այս տարի «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլին մասնակցել է 35 մանկավարժ` ՀՀ բոլոր մարզերից և Երևանից: Սա մրցույթի երրորդ փուլն է՝ ներդպրոցական և մարզային փուլերից հետո: Հանրապետական փուլին մասնակցում են մարզերում լավագույն ճանաչված ներկայացուցիչները:

Մրցույթի ամփոփումից հետո հանձնաժողովներն կընտրեն «Տարվա լավագույն ուսուցչին», «Տարվա լավագույն տնօրենին» և «Տարվա լավագույն դաստիարակին», որոնց անունները կհրապարակվեն hոկտեմբերի 5-ին` «Ուսուցչի օրը», Առնո Բաբաջանյան սրահում: Այդ օրը կպարգևատրվեն  «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթում հաղթած մանկավարժները: Տարվա լավագույն ուսուցչին և դաստիարակին ՀՀ վարչապետի կողմից կտրվեն ավտոմեքենաներ, իսկ տարվա լավագույն տնօրենին` համակարգիչ:

Վաստակաշատ մանկավարժներին կտրվեն ՀՀ պետական պարգևներ, ՀՀ վարչապետի «Հուշամեդալ» և շնորհակալագրեր:

ՀՀ ԿԳՆ