|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Այսօր` ժամը 19:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ` «Փյունիկ»-«Միկա» հանդիպումը: Yerkir.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակող Լևոն Պաչաջյանն իր կարծիքը հայտնեց գավաթային հանդիպման վերաբերյալ:
«Կողմերի հնարավորությունը, միանշանակ, հավասար եմ գնահատում: Չնայած «Միկա»-ն ավելի գավաթային թիմ է համարվում, բայց «Փյունիկ»-ն էլ, իր հերթին, մի քանի անգամ դարձել է գավաթակիր և այսօր լավ մարզավիճակում է: Կարծում եմ` հետաքրքիր և դիտարժան խաղ կստացվի»,- ասաց նա:
Խոսելով առաջնության մասին` Պաչաջյանն ասաց. «Հետևում եմ Բարձրագույն խմբի առաջնությանը, բայց խաղերն ամբողջական չեմ դիտում։ Միայն համացանցում հայտնված դրվագներըն եմ նայում և ընդանուր կարծիքներին հետևում։ Կարծում եմ` «Փյունիկ»-ն, իրոք, արժանի է այս տարվա չեմպիոնությանը։ Սարգիս Հովսեփյանը, ստանձնելով «Փյունիկ»-ի ղեկը, նոր շունչ հաղորդեց երիտասարդ կոլեկտիվին։ Ցավոք, պետք է նշեմ, որ առաջնության մակարդակն այն չէ։ Բոլորս էլ հասկանում ենք, որ 8 ակումբով դժվար է մրցակցություն ստեղծել, հատկապես, որ այդ ակումբների մեծ մասը ֆինանսական մեծ միջոցներ չունեն կամ ներդրումներ չեն կատարում: Այդ առումով` նախկինում շատ ավելի բարձր էր առաջնության մակարդակը ու ավելի մրցունակ»: