Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած «Գյուղացիական կոոպերացիաների մասին» օրենքի ընդունումը: Նախագծի ընդունումից և կիրառումից ակնկալվում են հետևյալ արդյունքները`
-կբարելավվեն գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման օրենսդրական հիմքերը,
-կհստակեցվեն գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները,
-կխթանվի գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը,
-կբարձրանան գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետությունը, տնտեսվարողների մրցունակությունը, երկրի պարենային անվտանգության մակարդակը:
Կոոպերատիվների գործունեությունը կնպաստի նաև գյուղական համայնքների զարգացմանը: ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանին դուր չեկավ օրինագծում «փայ» բառի կիրառումը, նա դա համարեց ավելի շատ ժարգոնային բառ: Արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը.
«Գրական հայերենը փայ բառ չունի, և եթե բառբառային իմաստը բացատրեմ, լրիվ հակառակ պատկերը կստացվի: Հայերենում փայ բառ գոյություն չունի, գոյություն ունի բաժնեմաս բառ»,- ասաց Գալուստ Սահակյանը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ հավելեց, որ փայ բառը ժարգոնի հետ կապ չունի, դա ընդամենը տնտեսագիտական տերմին է: