|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր կառավարության ներկայացրած` «Եկամտային հարկի» մասին և «Շահութահարկի մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը:
Ելույթ ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա նշեց, որ քննարկման ընթացքում ավելի շատ խեղաթյուրվել է ամբողջ օրենսդրական փաթեթի իմաստը:
Ըստ Այվազյանի` սա ԵՏՄ հնարավորություններից մեկն է, որը պետք է ճիշտ օգտագործել: «Որևէ մեկ խոպանչիկի չի վերաբերում սա, ի՞նչ եք սկսել բառախաղերի հետևից ընկնել: Ոչ էլ քաղաքացիություն կորցնելու մասին է խոսքը: Պարզապես ասում՝ էն հարկային գործակալը, որը աշխատողներ ա տանում Ռուսաստան, էնտեղ եկամտահարկ մուծելու փոխարեն ստեղ թող մուծի»,- ասաց պատգամավորը՝ բացատրելով, որ եկամտային հարկը չէր կարող լինել ավելի քան 13 տոկոսը, որովհետև տարբերությունների դեպքում վճարվում է այնտեղ: