| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սոֆիայում Թուրքիայի դեսպան Հասան Ուլուսոյը, մասնակցելով Բուլղարիայի Քըրջալը քաղաքում գործարանի բացմանը, հայտարարել է, որ բուլղարական դպրոցներում պետք է ավելի շատացնել թուրքերենի ուսուցումը. հաղորդում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ օտար լեզուների ուսուցումը դիվանագետի պատասխանատվությունների շրջանակում չէ, և յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր ուզած լեզվով կրթություն ստանալու: «Բացի այդ` երկրորդ լեզվով կրթության վերաբերյալ խորհուրդներ տալը թուրք դեսպանի գործը չէ: Պահանջում եմ բացատրություն տալ այդ արտահայտությունների համար»,- նշել է նա:
Բուլղարիայի ընդդիմության առաջնորդ Կորնելիա Նինովան էլ հայտարարել է, որ դա միջամտություն է երկրի ներքին գործերին:
Դեսպան Ուլուսոյը նաև կանչվել է երկրի ԱԳՆ, ինչից հետո հայտարարել է, որ դա ասել է այն բանի համար, որ թուրքերեն իմացողները ավելի լավ կարող են աշխատել թուրքական գործարաններում: