Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Կիրակի Россия-ի հեռուստաալիքի եթերում Вести недели-ի շրջանակում ցուցադրվել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին նվիրված ռեպորտաժ` «Հայաստանը և Ռուսաստանը անկեղծ խաղ են տանում» վերնագրով:
Նյութում խոսվում է այն մասին` ինչպես է Հայաստանը դառնում ոչ միայն պատմական հայրենիք, այլ նաև հարազատ տուն սիրիահայերի համար:
«Հայաստան է ժամանել արդեն 20 հազար մարդ: Հաշվի առնելով երկրի 3 միլիոնանոց բնակչության թիվը` Հայաստանը ընդունած ներգաղթյալների թվով եվրոպական երրորդ երկիրն է»,- ասվում է ռեպորտաժում:
Նյութում ցուցադրվում են նաև Ռուս-հայկական բարեկամության հուշարձանը և նոր բացված «Արարատ-73» հուշարձանը:
Անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի տնտեսության զարգացմանը` տրանսպորտային շրջափակման և ԵՏՄ-ի հետ ամրացող կապերի պայմաններում:
«Ռուսաստանն ամենախոշոր ներդրողն է Հայաստանում, և կան ակնկալիքներ, որ տնտեսական հարաբերությունների մակարդակը ավելի կբարձրանա` նոր վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակման հետ կապված»,- ասվում է ռեպորտաժում:
Անդրադարձ է կատարվում նաև ռուսաց լեզվին, որը հատուկ կարգավիճակ ունի Հայաստանում. երկրում գործում է ռուսագիտության` աշխարհի ամենահին դպրոցներից մեկը:
Առավել մանրամասն` տեսանյութում: