Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Ուսանողների կողմից ԵՊՀ-ում ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու վերաբերյալ գործն ընդունվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ: Գործը մակագրվել է նույն դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա գործով մեղադրանք է առաջադրվել ԵՊՀ ուսանող, Երևանի բնակիչ Արամ Հայրյանին և Արթիկ քաղաքի բնակիչ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Սուսաննա Մնացականյանին: Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ անձնական խնդիրները լուծելու նպատակով մարտի 19-ին ահաբեկչության մասին կեղծ ահազանգը տվել է Երեւանի պետհամալսարանի ուսանող, անբավարար առաջադիմության պատճառով հեռացման ներկայացված, Երեւանի բնակիչ Արամ Հայրյանը: Նրա խնդրանքով` մարտի 20-ին ահաբեկչության մասին սուտ երկու հաղորդում է տվել Արթիկ քաղաքի բնակիչ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Սուսաննա Մնացականյանը:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ուսանողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի, 38-259-րդ հոդվածի հատկանիշներով (2 դրվագ), աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով (2 դրվագ):