Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Երևանի պետական համալսարանի երկրորդ կուրսի մի ուսանող, ունենալով ցածր առաջադիմություն, գտնվել է համալսարանում ուսումնառությունից ազատվելու շեմին։
Տեղեկանալով, որ հայրը ցանկանում է այցելել համալսարան և հետաքրքրվել իր առաջադիմությամբ՝ ուսանողը, հոր այցը ԵՊՀ խափանելու համար, մարտի 19-ին զանգահարել է ոստիկանություն և նախապատրաստվող ահաբեկչության մասին տվել սուտ տեղեկություն։
Նույն նպատակով հոր այցը մարտի 20-ին ևս խափանելու համար ուսանողը մարտի 20-ին դրդել է իր ծանոթուհուն զանգահարել ոստիկանություն և նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալ։ Վերջինս երկու անգամ՝ օրվա տարբեր ժամերին, զանգահարել է ոստիկանություն և Երևանի պետական համալսարանում նախապատրաստվող ահաբեկչության մասին տվել կեղծ հաղորդում։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ ուսանողին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի, 38-259-րդ հոդվածի հատկանիշներով (2 դրվագ), իսկ աղջկան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով (2 դրվագ):
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։