Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող դատախազ Արթուր Մանուկյանը հրապարակեց ԵՊՀ-ում ահաբեկչության մասին կեղծ հաղորդում տալու գործով մեղադրական ճառը: Նա միջնորդեց երկու ամբաստանյալներին՝ Երևանի պետական համալսարանի` արդեն նախկին ուսանող Արամ Հայրյանին և մանկավարժական համալսարանի ուսանողուհի Սուսաննա Մնացականյանին մեղավոր ճանաչել և նշանակել պատիժ՝ տուգանքի տեսքով: Մասնավորապես` Արամին տուգանել նվազագույն աշխատավարձի 350-ապատիկի չափով (350 հազար դրամ), իսկ Սուսաննային՝ 250-ապատիկի (250 հազար դրամ) չափով:
Հիշեցնենք, որ, ձեռք բերված ապացույցների համակցությամբ, Ա. Հայրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի, 38-259-րդ հոդվածի հատկանիշներով (2 դրվագ), իսկ Ս. Մնացականյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով (2 դրվագ): Դատաքննության ընթացքում երկու ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր էին ճանաչել, սակայն չէին միջնորդել արագացված դատական կարգ կիրառել:
Դատաքննության ընթացքում, երբ ուսումնասիրվեցին գործում եղած ապացույցները, հայտնի դարձավ, որ ամբաստանյալներից Սուսաննա Մնացականյանը սոցիալապես անապահով վիճակում է, ինչի համար համալսարանում նրա վարձավճարը զեղչել են, իսկ Արամ Հայրյանը երկրորդ կուրսում հեռացվել է համալսարանից վարձավճարը չվճարելու համար, սակայն հետո վերականգնվել է:
Հաջորդ դատական նիստում դատավորը կհրապարակի դատավճիռը: