|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսական «Պոզներ» հեռուստահաղորդման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց նաեւ Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու վերաբերյալ հարցին:
«Այստեղ խնդիրն ավելի շատ հոգեբանական է, երբ հայ զինվորը, հայ սպան գիտի, որ իր վրա կրակում են ռուսական զենքով:
Ես վստահ եմ, որ ռուսական ղեկավարությունը շատ լավ հասկանում է, թե ինչի կարող է հանգեցնել բալանսի խախտումը: Եւ հուսով եմ, որ նրանց հաշվարկները ճիշտ են: Ես հույս ունեմ, որ այդ որոշումներն ընդունողները լավ են հաշվարկել: Ինչպե՞ս կարող ենք Ռուսաստանին արգելել զենք վաճառել Ադրբեջանին: Ի՞նչ անենք. նեղանա՞նք, այդ մասին ամեն անգամ բարձր ու անընդհատ խոսե՞նք, կշտամբե՞նք: Եւ ի՞նչ օգուտ դա կբերի»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Նա նաեւ շեշտեց, որ այս հարցի շուրջ բազմիցս խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: