կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-30 16:56
Քաղաքական

ՀԱՊԿ-ը չի կարող արգելել ՌԴ-ին` զենք վաճառել Ադրբեջանին

ՀԱՊԿ-ը չի կարող արգելել ՌԴ-ին` զենք վաճառել Ադրբեջանին

Այսօր ՀԱՊԿ ԽՎ-ի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին պատասխանել է լրագրողների հարցերին Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զենքի վերաբերյալ:

 

Նրա խոսքով` ՀԱՊԿ որևէ օրենքով, նորմով կամ համաձայնագրով չի արգելվում, մասնավորապես, ՌԴ-ից զենքի վաճառքը Ադրբեջանին: «Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, իր պարտավարությունները մյուս բոլոր երկրների նկատմամբ կատարում է օրենքի տառին համահունչ։ Մենք նկատի կունենանք ձեր այդ անհանգստությունը: Այն, որ մենք ՀՀ-ի տարածքում ենք անցկացնում այս նիստը, դա արդեն վկայում է այն մասին, որ մենք էլ ենք անհանգստանում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով: ՌԴ-ն առավելագույնս անում է ամեն ինչ, որպեսզի որևէ երկրի կողմից չլինի սպառնալիք, հատկապես` եթե այդ երկրներից մեկը ՀԱՊԿ անդամ է: ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները պետք է գործեն միմիայն իրավական դաշտում»,- ասաց նա:

 

Խոսրով Հարությունյանն էլ նշեց, որ թեև ՀԱՊԿ համաձայնագրում ներառված չէ ԼՂ հակամարտությանը վերաբերող կետ, սակայն բոլոր հուզող հարցերը ներկայացված են ՀՀ-ին վերաբերող հարցերի ենթատեքստում։ «Վերջնական համաձայնագրում բոլորիս հուզող հարցերը ևս ներառված կլինեն: Նոյեմբերի վերջին, հավանաբար,  կունենանք հայտարարություն, որ ռազմական ճանապարհով լուծելի որևէ փորձ ՀԱՊԿ-ի կողմից կարող է դիտվել որպես միջազգային իրավունքին և ՀԱՊԿ-ին ուղղված մարտահրավեր»,- ասաց նա: