Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
JNEW.ge գրում է․
Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը և Պատանեկան միությունը կազմակերպել էին երկօրյա ցուցահանդես՝ նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին։ Ցուցահանդեսին ներկայացված են հայոց պատմության ողբերգական իրադարձություններին առնչվող լուսանկարներ և կտավներ։
Ցուցահանդեսը կանցկացվի ուրբաթ և շաբաթ օրերին՝ ապրիլի 21-ին և 22-ին, ժամը 11:00-16:00 Սուրբ Խաչ Ախալքալաքի եկեղեցու բակում: Ցուցահանդեսի լուսանկարները տրամադրել է Հայ Առաքելական եկեղեցու Ջավախքի առաջնորդական փոխանորդությունը, իսկ ձեռագիր նկարները տրամադրել է Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցը։
«Այսօր մենք հավաքվեցինք և կազմակերպեցինք այս ամենը, քանի որ այս տարի Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցն է, մենք՝ Երիտասարդական կենտրոնի սաներս, մասնակցում ենք ցուցահանդեսին: Նպատակն է ցույց տալ ամբողջ աշխարհին, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչել և հայերին վերադարձնել բռնությամբ խլված հողերը»,- մեկնաբանեց Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի սան Վալերի Մովսեսյանը։
Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանը նշեց, որ աշակերտների նախաձեռնությունն է եղել՝ ցույց տալ մեր բնակչությանը նկարներ, որոնք չեն կարող անտարբեր թողնել մարդկանց։
«Այս հարցը բարձրացնելու համար մարդիկ նախ պետք է իմանան իրենց անցյալը, հստակ պատկերացում ունենան, թե հանուն ինչի են պայքարում, ինչ են պահանջում: Մենք տեսնում ենք, որ Թուրքիան շարունակում է իր հանցավոր գործունեությունը, դա վկայում է 44-օրյա պատերազմը և 130-օրյա շրջափակումը Լեռնային Ղարաբաղում, որտեղ, ի թիվս այլ բնակիչների, ապրում է 30 000 երեխա: Սա ցեղասպանություն է, ցեղասպանությունը միայն սպանությամբ չի իրագործվում, այն իրականացվում է նաև տեղահանմամբ, արտաքսմամբ, մարդկանց զրկելով իրենց տանից»,- մեկնաբանեց Կարինե Թադևոսյանը։