Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել CNNTurk-ին և Kanal D-ին, որի ընթացքում խոսել է եվրոպական լրատվամիջոցներում իրեն հասցեին վերջին շրջանում հաճախակի հնչող «դիկտատոր» բնորոշման և իր՝ եվրոպական երկրներին «ֆաշիստ» անվանելու մասին:
Նա հայտարարել է, որ ինքը շարունակելու է նրանց «ֆաշիստ» անվանել այնքան ժամանակ, քանի դեռ նրանք իրեն «դիկտատոր» կանվանեն:
«Դուք Էրդողանին դիկտատոր անվանելու ազատությունն ունեք, իսկ Էրդողանը ձեզ ֆաշիստ կամ նացիստ անվանելու ազատություն չունի՞: Կներեք, իհարկե, բայց ես նրանց ֆաշիստ եմ անվանելու այնքան ժամանակ, քանի դեռ նրանք ինձ դիկտատոր կանվանեն»,-ասել է Էրդողանը: