Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Մարզահամերգային համալիրում ընթացող` «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» միջազգային համաժողովում ելույթ ունեցավ Միացյալ Թագավորությունը ներկայացնող բարոնուհի, հայ ժողովրդի մեծ բարեկամ Քերոլայն Քոքսը:
Նա խոսեց ժամանակակից ցեղասպանությունների մասին` շեշտելով, որ սպանվում ու ռմբակոծվում են խաղաղ մարդիկ:
«Եվս մեկ ցեղասպանության փորձ է անում Ադրբեջանը` փորձելով վերացնել հայերին իրենց պատմական հողից: Երբ ես այցելում եմ Հայաստան ու Արցախ, ես ինձ ոգեշնչված եմ զգում ձեր ոգով: Դուք փյունիկ եք, փշուրներից ստեղծում եք հոյակերտություն, բայց, ցավոք, Ադրբեջանը շարունակում է սպառնալ ու սպանել: Համոզված եմ, որ ԼՂՀ-ն ունի հիմնավոր պահանջ, ինչպես և Կոսովոն, ապրելու անկախ, և ես հայտնում եմ իմ զորակցությունը Արցախի ժողովրդին: Այս ֆորումում մենք լսեցինք, թե ինչքան կարևոր է ճանաչել ճշմարտությունը, և դրա մասին է խոսել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Ես խոնարհվում եմ Հռոմի պապի առջև նրա հզոր հայտարարության համար»,- ասաց բարոնուհին՝ հավելելով, որ շատերն են հետագայում բարձր գին վճարել նրա համար, որ խոսել ու բարձրաձայնել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, երբեմն կյանքի գնով, ինչպես Հրանտ Դինքը:
«Ադոլֆ Հիտլերը քաջալերում էր սպանությունը՝ ասելով` «ո՞վ է հիշում հայերին», բայց նա սխալվում էր, կյանքը ցույց տվեց, որ մենք բոլորս ենք հիշում այդ ողբերգության մասին: Երբ ցեղասպանությունները չեն դատարապարտվում, չեն ճանաչվում, դրանք շարունակվում են: Աստված օրհնի բոլորիդ և այս սքանչելի ժողովրդին»,- իր ելույթը եզրափակեց Քերոլայն Քոքսը: