|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը երեկ Մոսկվայում կայացած համերգից հետո հանդիպել է իր տարեց երկրպագու Լիդա տատիկի հետ. հայտնում է Комсомольская правда-ն:
Հիշեցնենք, որ մայիսի վերջին Լիդա տատիկի պատմությունը ցնցել էր համացանցը։ «Коммерсант»-ի թղթակիցը թերթի կրպակի մոտ հանդիպել էր Լիդա տատիկին, ով ասել էր, որ երկրպագում է Ազնավուրին և շատ կցանկանար գնալ նրա համերգին: Այս պատմությունը հասել էր անգամ Ազնավուրին, ով տատիկին հրավիրել էր իր համերգին: Մնում էր միայն գտնել համեստ տատիկին, և վերջապես դա հաջողվեց:
Комсомольская Правда-ն գրում է, որ Լիդիա Իվանովնան զարմացել է՝ իմանալով Ազնավուրի հետ հանդիպելու մասին։ Սկզբում համեստ տատիկը մերժել է հրավերը, սակայն Ազնավուրի հանդեպ նրա ունեցած մեծ սերը, ի վերջո, հաղթել է։
