կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-30 02:26
Առանց Կատեգորիա

Թետչերը` մոգի երկրպագու

Թետչերը` մոգի երկրպագու

Երկաթե տիկին Մարգարետ Թետչերը, ով հայտնի է իր զուսպ եւ ոչ զգացմունքային խառնվածքով, 1975 թվականին գաղտնի զրույցներ է ունեցել ինքնակոչ «հավատքի բժիշկ», հնդիկ մոգ Շրի Չենդրեսվիմիի հետ:

 

Ապագա վարչապետն այնքան է տպավորված եղել նրա ուժով, որ երկրորդ հանդիպման ժամանակ համաձայնել է հատուկ կարմիր զգեստ հագնել եւ թալիսման պտտեցնել դաստակի շուրջ:

 

Մոգը հայտնել է նրան, թե չորս տարվա ընթացքում իշխանության է գալու եւ պաշտոնավարելու է տասը տարուց ավել:

 

Այս արտառոց հանդիպումների մասին երեկ պատմել է Հնդկաստանի արտգործնախարար Շրի Նաթվար Սինը: Նա ներկա է եղել  մոգի եւ Թետչերի հանդիպումներին:

 

Շրի Նավթար Սինը 1975-ին եղել է Միացյալ Թագավորությունում Հնդկաստանի գերագույն հանձնակատար: Նա մի անգամ հանդիպել է մոգի հետ, որը Լոնդոն էր ժամանել եւ Թետչերի հետ հանդիպում էր պահանջում: 

 

Մոգն այդ ժամանակ քաղաքական առաջնորդների եւ հայտնի մարդկանց շրջանում հոգեւոր խորհրդատուի համբավ ուներ. հանդիպումներ էր ունենում Նենսի Ռեյգանի, Էլիզաբեթ Թեյլորի, Սաուդյան Արաբիայի հայտնի բիզնեսմեն Ադնան Խաշոգիի եւ այլոց հետ: Չնայած այս անուններին`Սինը զարմացել էր, երբ Թետչերը համաձայնել էր հանդիպել մոգի հետ. գրում է «Թելեգրաֆը»: