Ֆուտբոլի զոհերը. Ֆրանսիայում 3 ռուս երկրպագու ազատազրկման է դատապարտվել
Ֆրանսիայի դատարանը 1-2 տարվա ազատազրկման է դատապարտել 3 ռուս երկրպագուի` Մարսելում տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու մեղադրանքով` հունիսի 11-ին Ռուսաստան-Անգլիա խաղից առաջ: Նրանց նաեւ կարգելվի 2 տարի մուտք գործել Ֆրանսիայի տարածք:
Նշենք, որ անկարգությունների գործով բերման էր ենթարկվել 43 ռուս երկրպագու:
Իսկ ՈՒԵՖԱ-ն պայմանականորեն որակազրկել էր Անգլիայի եւ Ռուսաստանի հավաքականներին: