|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդեն հայտնել ենք, որ Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Դիլա» (Վրաստան)-«Շիրակ» խաղից հետո վրացի երկրպագուներն աչքի են ընկել ագրեսիվ պահվածքով. կան վնասված ավտոմեքենաներ: Դեպքի մանրամասները ճշտելու համար Yerkir.am-ը կապ հաստատեց Գյումրիի «Շիրակ»-ի «Սև հովազներ» ֆան-ակումբի անդամ Նարեկ Խաչիկյանի հետ, ով հայտնեց հետևյալը.
«Գյումրիից Գորի ենք մեկնել մոտ 200 հոգանոց խմբով: Սկզբում ամեն ինչ նորմալ էր` երկրպագում էինք մեր սիրելի թիմին: Խաղի ընթացքում վրացի երկրպագուները պրովոկացիաների էին դիմում: Լեզուն չէինք հասկանում, բայց անվայել ժեստեր էին թույլ տալիս իրենց: Խաղից հետո մարզադաշտից դուրս ենք եկել ոստիկանների ուղեկցությամբ: Նստել ենք մեր մեքնենաներն ու սկսել են քարերով հարվածել մեքենաներին, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաների ապակիները: Տուժածներ չունենք: Մեր անձնակազմի բոլոր անդամները հիմա Գյումրիում են»,-ասաց Խաչիկյանը:
Հիշեցնենք, որ «Շիրակ»-ը պարտվել է 0:1 հաշվով: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա հունիսի 7-ին` Գյումրիում:
Լուսանկարը` Գևորգ Ղազարյանի