կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-21 15:52
Հասարակություն

Գիշերային ակումբում օղին լցրել է պարուհու վրա ու հարվածել ոստիկանի դեմքին

Գիշերային ակումբում օղին լցրել է պարուհու վրա ու հարվածել ոստիկանի դեմքին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ գիշերային ակումբում խուլիգանություն կատարելու և ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ 2015թ. ապրիլի 21-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, ահազանգ է ստացվել՝ Երևանի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած վիճաբանության, ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառված բռնության մասին։

 

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ գիշերային ակումբի այցելուներից մեկը ժամը 03-ի սահմաններում աղմկել է, հայհոյել, ձեռքին եղած շշով օղին լցրել պարուհիներից մեկի վրա, խանգարել ներկաների հանգիստն ու խաթարել ակումբի բնականոն գործունեությունը, ապա բռունցքով հարվածել է իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի դեմքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է։

 

Նախաքննությունը շարունակվում է: