կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-28 10:32
Իրավական

Գիշերային ակումբում ծեծել են հարկայինի բարձրաստիճան պաշտոնյաների

Գիշերային ակումբում ծեծել են հարկայինի բարձրաստիճան պաշտոնյաների

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին «Շառլոտ» գիշերային ակումբում ուշ երեկոյան վիճաբանություն է սկսվել էլիտար հաճախորդների եւ ակումբի տերերի միջեւ: Էլիտար հաճախորդներն էլ, «Ժամանակի» տեղեկություններով, հարկայինի բավական բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել։ Վերջիններս, երբ բավական լավ տրամադրության մեջ են եղել, վիճաբանության մեջ են մտել սկումբի սեփականատերերի հետ, իրենց բավական լկտի պահել, ինչն էլ ավելի է զայրացրել ակումբի տերերին: Հարկայինի բարձրաստիճան 5-6 պաշտոնյաները սկսել են անհարկի վիրավորել սեփականատերերին, ինչից էլ սկսվել է վիճաբանությունն ու ծեծը։

 

Ակումբի անվտանգության աշխատակիցները դուրս են հրավիրել մնացած հյուրերին, փակել ակումբի դռները եւ դաժան ծեծի ենթարկել այցելուներին, որից հետո վեճը շարունակվելէ ակումբից դուրս եւ ավարտվել ոստիկանության բաժնում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ հարկայինի աշխատակիցներն ամեն ինչ անում են, որպեսզի կատարվածը խիստ գաղտնի մնա, որպեսզի չբացահայտվեն նաեւ իրենց լկտի պահվածքի հետեւանքները»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: