|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Երևանի բնակիչ` 62-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իրեն պատկանող տանը հանդիպել է երեխային տեսակցելու նպատակով իր տուն այցելած՝ դստեր նախկին ամուսնուն:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ երեխայի քնած լինելու պատճառով տղամարդը նախկին փեսային առաջարկել է իջնել նկուղային հարկում գտնվող իր արհեստանոցը, որտեղ միասին սրճել են և զրուցել նրանց ամուսնաընտանեկան հարցերի շուրջ: Ելնելով դստեր նախկին ամուսնու դրսևորած վարքագծից ու նրա պահվածքի արդյունքում առաջացած ընթացիկ կոնֆլիկտներից՝ տղամարդը նրան արգելել է հետայսու այցելել իր բնակարան, տեսակցել երեխային, ինչին հակադրվելով՝ վերջինս արտահայտել է վիրավորական խոսքեր, որը վրդովեցրել է տղամարդուն, ով, դստեր նախկին ամուսնու առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, վերցրել է սեղանին դրված ծծմբական թթվով լի տարան և այն լցրել նրա դեմքին` նրան պատճառելով առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը: