|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Նախօրեի գիշերը «Քրեյզի» գիշերային ակումբում թեժ ծեծկռտուք է եղել հաճախորդներից մեկի ու աշխատակիցների միջև. գրում է «Հրապարակը»:
Հաճախորդը հարբել է, ինքնատիրապետումը կորցրել, վիճել աշխատակիցների հետ, ապա փորձել հեռանալ՝ առանց հաշիվը փակելու։ Քաշքշուկ է սկսվել նրանց միջև, որը վերածվել է «դեբոշի», և ստիպված է եղել միջամտել ակումբի տերը։ Սակայն այս թեժ սկանդալի մեջ ուշագրավն այն է, որ, ըստ ականատեսների, հաճախորդը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակից է եղել՝ իրավաբան Արմեն Գրիգորյանը: