կարևոր
2011 դիտում, 1 ամիս առաջ - 2024-04-02 18:43
Աշխարհ

Ստամբուլի գիշերային ակումբում հրդեհի զոհերի թիվը հասել է 25-ի

Ստամբուլի գիշերային ակումբում հրդեհի զոհերի թիվը հասել է 25-ի

Ստամբուլում 16-հարկանի շենքի առաջին հարկում՝ գիշերային ակումբի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի: Եվս երեք մարդ շարունակում է մնալ ծանր վիճակում հիվանդանոցներում, հայտնում է TRT-ն՝ վկայակոչելով Ստամբուլի նահանգապետարանի տվյալները։

Տարածքային իշխանությունները դեռ չեն հաստատել, որ հրդեհից առաջ պայթյուններ են լսվել, ինչպես հայտնում են որոշ ականատեսներ։ Զոհերի մեծ մասը բանվորներ են, ովքեր շինարարական աշխատանքներ էին կատարում այն նկուղում, որտեղ գտնվում է գիշերային ակումբը։