|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 11-ին` ժամը 00.30-ին, Ղուրսալի գյուղում գտնվող գիշերային ակումբից ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ ակումբի բակում վիճաբանություն է տեղի ունենում: Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ ակումբի բակից 1990 թ. ծնված Սմբատ Ա.-ին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել է «ձախ մեծ նստամկանի ծակած վերք» վնասվածք:
Ժամը 02.30-ին Սմբատ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 00.30-ի սահմաններում, գիշերային ակումբի բակում անհայտ անձը անհայտ առարկայով ծակել է իր նստամկանը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 11-ին` ժամը 16.00-ին, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Վահե Մ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: