|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններն ամենայն հավանականությամբ տեղի կունենան հունիսի 7-ին: ՀՀ Կառավարությունը նախատեսում է վաղը կայանալիք նիստում որոշում կայացնել Աբովյանի՝ այլևս նախկին քաղաքապետի՝ Կարապետ Գուլոյանի լիազորություների դադարած լինելու և քառասունօրյա ժամկետում արտահերթ ընտրություններ նշանակելու մասին: ՀՀ օրենսդրության, ինչպես նաև՝ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների պահպանման պայմաններում, ստացվում է, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները պետք է նշանակվեն հունիսի 7-ին:
Հիշեցնենք, որ Աբովյանի քաղսւքապետի ընտրություններում առաջադրվելու պատրաստակամության մասին են հայտարարել ԲՀԿ նախկին առաջնորդ Գ. Ծառուկյանի օգնական Վահագն Գևորգյանը, գործարար Արթուր Հարությունյանը՝ Պալաչը: Վերջինս Ծառուկյանի սանիկն է, բայց մի քանի տարի է՝նրանց հարաբերությունները խիստ լարված են:
Այս ընտրությունների կազմակերպման համար Կառավարությունը պետբյուջեից կհատկացնի 20 մլն 266 հազ. դրամ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։