|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Նախիջեւանի կողմից հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարածքում կորած հայ սպայի' ավագ լեյտենանտ Վ. Հարությունյանի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են: Այսօր Yerkir.am-ին ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ որեւէ նոր տվյալ, փաստ կամ հանգամանք չկա, թեեւ որոնողական աշխատանքները տարվում են ամբողջ Հայաստանում' ծանոթ-բարեկամ-հարազատ-ընկերների շրջանում եւս:
Կամաց-կամաց առավել գերիշխող է դառնում հայ սպայի` լճում խեղդված լինելու վարկածը' չնայած, այն շարունակում է վարկած մնալ, քանի դեռ որեւէ հաստատող կամ հերքող հանգամանք չի գտնվել: Արծրուն Հովհաննիսյանից տեղեկացանք նաեւ, որ այն լճում, որտեղ ենթադրվում է, որ խեղդված կլինի Վ. Հարությունյանը, որոնողական աշխատանքներ են իրականացրել են նաեւ սուզորդներ, սակայն նրանք եւս ոչինչ չեն գտել: Տեղացիները նշում են, որ եթե անգամ զինվորականը լճում խեղդված լինի, նրան չեն կարող գտնել, քանի որ տեղանքն այնպիսին է, որ լճի ջրերը ներքին հոսք ունեն, հատակն էլ ամբողջությամբ պատված է տիղմով, եւ սուզված ցանկացած մարմին անմիջապես անցնում է տիղմի տակ:
Թեեւ սկզբնական վարկածներից մեկը եղել է հակառակորդի կողմից հայ սպայի առեւանգումը, բայց դա հետագայում հերքվել է: Առավել եւս' երեկ հայկական կողմին «օգնեցին» ադրբեջանական լրատվամիջոցները' անուղղակիորեն հերքելով այս վարկածը:
«Երեկ իրենք մի էժանագին մանեւր արեցին` գրել էին, թե իբր հայերն այդ սպային սպանել են, քանի որ նա ուզել է անցնել իրենց կողմը: Ուզել են միանգամից հայ սպայի կորչելու տեղեկատվությունը հրապարակել' տեղեկատվական գրոհ կազմակերպելով, բայց դրա հետ մեկտեղ, առանց գիտակցելու, հերքել են նաեւ դիվերսանտների կողմից առեւանգված լինելու եւ Հարությունյանի' իրենց մոտ լինելու վարկածը»,- մեզ հետ զրույցում նշեց Արծրուն Հովհաննիսյանը: