կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-18 15:00
Սպորտ

Մեղքը չեմ բարդի մարզչի վրա. Ռուբեն Հայրապետյանի ուղերձը` ՀՖՖ ժողովում

Մեղքը չեմ բարդի մարզչի վրա. Ռուբեն Հայրապետյանի ուղերձը` ՀՖՖ ժողովում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 13-րդ ժողովի մեկնարկին ուղերձով հանդես եկավ ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, հայտնում է Armsport.am-ը: 
 

«Ողջունում եմ բոլոր ներկաներինԻմ նախագահության 12-13 տարիների ընթացքում ֆուտբոլի ֆեդերացիայի բյուջեն 10 անգամ ավելացվել է` հասնելով մոտ 4 միլիարդ դրամի: Այդ ամենը եղել է ֆեդերացիայի անդամների համակարգված աշխատանքի շնորհիվ:

 

Իմ առաջնային նպատակը եղել է ենթակառուցվածքների ավելացումըԱյս ընթացքում վերակառուցվել է «Բանանցի» մարզաբազան, իսկ բոլորովին վերջերս շահագործման հանձնվեց Գյումրիի ֆուտբոլի ակադեմիանՄենք ակադեմիան հանձնել ենք «Շիրակ» ֆուտբոլային ակումբին, որը հարուստ ավանդույթներ ունի: Վստահ եմ` մոտ ժամանակում Գյումրիից շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ են դուրս գալու և համալրելու տարբեր տարիքային հավաքականներ:

 

Կարևորագույն խնդիրներից մեկը մանկապատանեկան ֆուտբոլին առնչվող հարցերն են: Ես ասել եմ, որ մարզիչները թերանում են, որոշ դեպքերում էլ չեն ցանկանում լավ աշխատել: Խոսքս բոլոր մարզիչներին չի վերաբերում. կան այնպիսիները, ովքեր պարտաճանաչ կերպով իրենց գործն են անում: Վերջերս ակադեմիայում մարզում էի նայում, երբ 15 րոպեի ընթացքում պատանի ֆուտբոլիստը մոտ 50 սխալ թույլ տվեց, ես հարցրի մարզչին, թե անթերի՞ է արդյոք ֆուտբոլիստը մարզվում, նա ասաց՝ ոչ...
 

Անդրադարձ ազգային հավաքականներին
 

Ազգային հավաքականը շատ անհաջող է հանդես եկել, և ես ամբողջ մեղքը չեմ բարդի մարզչի վրա: Մենք պետք է այս ամենից լուրջ հետևություններ անենք: Ինչ վերաբերում է երիտասարդական, մինչև 19, 17 տարեկանների հավաքականներին, ապա այդ ընտրանիներն իրենց գործը լավ են անում: Բազմիցս նշել եմ, որ նրանց գործը բարձրակարգ ֆուտբոլիստներ պատրաստելն է: ՖԻՖԱ-ի ծրագրով մենք ունեցանք մինչև 15 և 14 տարեկանների հավաքականներ, որոնց ֆուտբոլիստները բնակվում են Ավանի ֆուտբոլի ակադեմիայումորտեղ բացի մարզվելը նաեւ սովորում են. նրանց համար նաև ուսուցիչներ են աշխատում: Կարևորում ենք, որ ֆուտբոլիստը բարձր ինտելեկտով լինի:

 

Խոսք Բարձրագույն խմբի մասին

 

Ցավոք սրտի ունենք 8 ակումբներ, որոնք հազիվ հազ ենք պահում: Մենք հովանավորներին, ներդնողներին խնդրելով, հազմոզելով ենք անում այդ ամենը: Երկրի դժվարին ժամանակում բարոյական չեմ համարում պետությունից ֆինանսավորում խնդրելու տարբերակը: Պատերազմը դեռ ավարտված չէ, և մենք չպետք է մտածենք այդ մասին:

 

Մենք ուժեղ առաջնություն ունենալու դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ, սակայն չեմ կարծում, թե մոտ ժամանակում դրությունը կբարելավի:

 

Հավելեմ, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամսին շահագործվելու է Վանաձորի ակադեմիան, իսկ հաջորդը կլինի Արմավիրում: Հերթական անգամ նշեմ, որ ակադեմիաներ կառուցելը ֆեդերացիայի գործը չէ, սակայն ամեն ինչ անում ենք իրավիճակը բարելավելու համար»: