Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դավթաշենում 23 բարդի հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանը երեկ՝ ապրիլի 28-ին, ազատ է արձակվել: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրեց Սամսոնյանի շահերի պաշտպան Արմեն Մելքոնյանը: Նրա խոսքով՝ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն է ներկայացրել դատախազին, որն էլ բավարարվել է: Սամսոնյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել: Այս հանցագործության մեջ մեղադրվում էր Ալեքսան Սամսոնյանը, սակայն նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Հիշեցնենք, որ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր Թևան Պողոսյանն օրեր առաջ ֆեյսբուքյան գրառում էր կատարել ու լուսանկար հրապարակել, որում երևում էր՝ ինչպես է հատված ծառից կանաչ ծիլ արձակվել: Պողոսյանը մասնավորապես գրել էր. «Լավ նայեք լուսանկարը, մի ճար գտեք, բանտից ազատեք անչափահաս երեխաների հորը»: