կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-24 18:22
Հասարակություն

Հայաստանը չպետք է Արցախում ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը բարդի ռուսական կողմի վրա

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի  խոսքոով Արցախում ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը, Հայաստանը չպետք է  ամբողջապես բարդի   ռուսական խաղաղապահ առաքելության վրա։

 «Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված ամբողջությամբ չենք կարող բարդել ռուսական կողմի վրա, հենց միայն մեկ պատճառով, որ  ցանկացած պարագայում, Հայաստանը, աշխարհի  ցանկացած անկյունում ապրող հայն ունի առաքելություն՝  ապահովելու իր հայրենակիցների  անվտանգությունը ցանկացած հատվածում։  Ռուսական խաղաղապահ  զորքերն ունեն առաքելություն՝  Արցախում անվտանգություն ապահովելու , ռուսական կողմն այս մեկ ու կես տարվա ընթացքում , Արցախում իրավիճակի կայունության և  անվտանգության ապահովման ուղղությամբ մեծ ծավալի աշխատանք է  իրականացրել  , դա վերաբերվում է և՛  իր տեղակայումներին,   և՛  վերաբերվում է տարբեր ճգնաժամային իրավիճակներում  արագ ողջ պատասխանատվությունը  թողնի  կամ բարդի  ռուսական  կողմի վրա ։  Հայաստանն ունի պարտավորություն  և՛ Արցախի անվտանգության ապահովման , և՛ Արցախի բնականոն զարգացումը  ապահովվելու համար»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։