|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Եվրասիական տնտեսական միությունը թուրքական բիզնեսը նոր շուկաներ դուրս բերելու հնարավորություն կտա Թուրքիային: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Թուրքիային նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Աստանայում բանակցություններից հետո. հայտնում է ТАСС-ը:
«Ղազախստանը Թուրքիայի միջոցով կարող է դուրս գալ Եվրոպա և Մերձավոր Արևելք։ ԵՏՄ-ն ճանապարհ է բացում թուրքական բիզնեսը նոր շուկաներ հանելու համար»,- ասել է նա։
Նազարբաևի խոսքով՝ երկու երկրներն ունեն համագործակցության զարգացման մեծ պոտենցիալ։
Նշենք, որ Էրդողանն այցով գտնվում է Ղազախստանում: