|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վստահ է, որ ԵՏՄ-ն հաջողությամբ կհաղթահարի տնտեսությունում առկա բացասական միտումները։ Այդ մասին նա ասել է Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է ТАСС-ը:
«Ոմանք ասում են, որ ԵՏՄ-ն թուլացել է։ Այն թուլացել է ոչ թե վատ լինելու պատճառով. տնտեսությունները նման միտումներ ունեն։ Մենք առաջին անգամ չէ, որ վերապրում ենք ճգնաժամեր և անկումներ։ Պետք է դրան հանգիստ վերաբերվել, գտնել նոր կետեր՝ հարցերը լուծելու համար»,- ասել է Նազարբաևը։
Նա նաև նշել է, որ Տարածաշրջանների համաժողովը ժամանակին է անցկացվում, քանի որ տարածաշրջանային հարցերը կարևոր նշանակություն ունեն հենց հիմա, երբ կա տուրբուլենտություն տնտեսությունում, անկում` առևտրում, արտահանման գների անկում, պետությունների արժույթների անկայունություն։