կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-15 08:11
Հասարակություն

Մեղադրանք` սուտ մատնության համար

Մեղադրանք` սուտ մատնության համար

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության Էջմիածնի բաժնի ավագ օպերլիազոր Ա.Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ սուտ մատնության համար:

 

Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության տարաժաժ հաղորդագրության, նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության Էջմիածնի բաժնի ավագ օպերլիազոր, մայոր Արայիկ Անտոնյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, Էջմիածնի բնակչուհի Մ.-ին դրդել է Գ. Մկրտչյանի նկատմամբ ծանր հանցագործության մեջ սուտ մատնություն կատարելու՝ միաժամանակ ստեղծելով մեղադրանքի արհեստական ապացույցներ:

 

Գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ա.Անտոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: