կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-20 23:40
Սպորտ

Բռնցքամարտ. Վաչիկ Մկրտչյանի անվան մրցաշար. 2-րդ օրվա արդյունքները

Բռնցքամարտ. Վաչիկ Մկրտչյանի անվան մրցաշար.  2-րդ օրվա արդյունքները

 «Դինամո» մարզադահլիճում շարունակվում է հայկական բռնցքամարտի երախտավորներից մեկի ՝ Խորհրդային Միության արծաթե մեդալակիր, Արցախի հերոս Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշարը:

Մրցումների 2-րդ օրը ռինգ դուրս եկան 56 կգ, 64 կգ, 69 կգ, 81 կգ, 91 կգ և 91+ կգ քաշային կարգի մարզիկները: 

56 կգ քաշային կարգում Հայաստանի գործող չեմպիոն Հենրիկ Մոքոյանը առավելության հասավ «Աշխատանքային հերթափոխներ» մարզական ընկերության սան Վահան Սարգսյանի նկատմամբ: Նույն քաշային կարգում Էրիկ Պետրոսյանը հաղթեց Խաչիկ Խաչատրյանին, Արսեն Պողոսյանը ՝ Սուրեն Առաքելյանին, Գառնիկ Հարությունյանն էլ Տարոն Սողոմոնյանին: 

64 կգ քաշային կարգում գյումրեցի Հովհաննես Բաչկովը դժվարին պայքարում հաղթեց Ռադիկ Գրիգորյանին, Շավարշ Սողոյանն էլ ուժեղ գտնվեց Վարդան Հովհաննիսյանի հետ մենամարտում: 

69 կգ քաշային կարգում դինամոյական Վլադիմիր Մարգարյանը վստահ հաղթանակ տարավ արմավիրցի Մովսես Թորոսյանի նկատմամբ, գյումրեցի Ռաֆայել Բարսեղյանն էլ պարտության մատնեց Մելքոն Մելքոնյանին: 

81 կգ քաշային կարգում 2012 թվականի երիտասարդների աշխարհի չեմպիոն Նիկոլ Արությունովը գրագետ մարտավարության շնորհիվ հաղթեց Լևոն Բաբայանին և նվաճեց եզրափակչի ուղեգիր:
Եզրափակչի ուղեգիր նվաճեց նաև վանաձորցի Վազգեն Շահվերդյանը, ով պարտության մատնեց Արամ Ջավադյանին: 91 կգ քաշային կարգում Ռազմիկ Հարությունյան- Ռաֆայել Սիմոնյան դիմակայությունում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվեց Վանաձորը ներկայացնող Ռաֆայել Սիմոնյան

ին: Այս քաշային կարգի մյուս մենամարտում Հենրիկ Սարգսյանը առավելության հասավ Արթուր Համբարձումյանի նկատմամբ:
Գերծանր քաշային կարգում եզրափակչի ուղեգիր նվաճեցին Մելքոնյան եղբայրները: Կիսաեզրափակչում ավագ եղբայրը՝ Հակոբ Մելքոնյանը հաղթեց Ազատ Դավթյանին, իսկ Նարեկ Մելքոնյանն էլ առավելության հասավ Արկադի Հարությունյանի նկատմամբ: Վաղը կկայանան կիսաեզրափակիչ մյուս մենամարտերը: Մրցումների սկիզբը 14 :00-ին: Տեղեկացնում է Հայաստաանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: