|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ԱՄՆ պետդեպարտամենտը երեկ դատապարտել է Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացումը, սակայն դարձյալ հրաժարվել է դա ցեղասպանություն կոչել. հայտնում է РИА Новости-ն:
Լրագրողները պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆին խնդրել են մեկնաբանել Հռոմի պապի հայտարարությունը, որ հայերի զանգվածային ոչնչացումը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է եղել:
Հարֆն, ի պատասխան, ասել է հետևյալը. «ԱՄՆ նախագահն ու նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս ընդունել են, որպես պատմական փաստ, Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին 1,5 մլն հայերի ոչնչացումը և ընդգծել, որ այդ փաստի ամբողջական հաստատումը բխում է բոլորի շահերից, այդ թվում՝ Թուրքիայի, Հայաստանի և ԱՄՆ-ի»:
Հարֆը դարձյալ խուսափել է «ցեղասպանություն» բառից: