Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն անդրադարձել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը:
Պան Գի Մունը կարծում է, որ Օսմանյան կայսրությունից հայերի տեղահանությունը «գազանաբարո հանցագործություն» էր, սակայն չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ երկրներին կոչ անելով համագործակցել 100 տարվա վաղեմության դեպքերի վերաբերյալ փաստերը հաստատելու հարցում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այդ դիրքորոշումը լրագրողներին ներկայացրել է նրա ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը. հայտնում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ համաշխարհային կազմակերպության քարտուղարությունն «ի գիտություն է ընդունել» Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը, որը կիրակնօրյա պատարագի ընթացքում հայերի զանգվածային սպանություններն ու տեղահանությունները կոչել է «ХХ դարի առաջին ցեղասպանություն»։
Նշվում է, որ Պան Գի Մունը «հրաշալի հիշում է, որ ապրիլի 24-ին Հայաստանում և այլ երկրներում նշելու են 1915-ի ողբերգական դեպքերի 100-րդ տարելիցը», ինչպես նաև «գիտակցում է հարցի զգայուն լինելը՝ տեղի ունեցածի որակման հետ կապված»։