կարևոր
2083 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-20 23:01
Հասարակություն

Ալենը վիրավորվել է «Պոռնիկ» բառից. դատի է տվել Անժելա Թովմասյանին

Ալենը վիրավորվել է «Պոռնիկ» բառից. դատի է տվել Անժելա Թովմասյանին

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյան 2 նստավայրի վարչական շենքում 2024 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 12:55-ին, քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ հայցի Ալեն Ռոբերտի Սիմոնյանի ընդդեմ Անժելա Վարդանի Թովմասյանի:

Հիշեցնենք, որ հայցվոր Ալեն Սիմոնյանի ներկայացուցիչ Վ․ Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Հայելի ակումբի հիմնադիր, hayeli.am-ի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին: Վիրավորանքի հիմք է հանդիսացել «պոռնիկ» բառի գործածումը:

Հայցվոր Ալեն Սիմոնյանը պահանջում է Անժելա Թովմասյանից բռնագանձել 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, ինչպես նաև պատասխանող Անժելա Վարդանի Թովմասյանից հօգուտ հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 590 000 (հինգ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480 000 (չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության գումար, 110 000 (հարյուր տասը հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումար։