Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում քննարկվում էր 2014թ. բյուջեի կատարողականը կրթության, Սփյուռքի նախարարության ոլորտներում:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին, թե որքանո՞վ է նվազել աշակերտների թիվը հանրապետությունում, և եթե աշակերտների թիվը պակասում է, որքանո՞վ են հատկացումները, համապատասխանաբար, նվազում:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ տեղեկատվություն չունի աշակերտների թվի վերաբերյալ, ապա հավելեց, որ հատկացումները տրվում են աշակերտների թվին համապատասխան, և եթե աշակերտների թիվը նվազում է, հատկացումներն էլ են նվազում:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին էլ հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ Սփյուռքի հայ երեխաների ուծացում է գնում, առավելագույնը, որ նրանք գիտեն,«բարև» բառն է: «Ո՞նց ենք փորձելու կարգավորել, որ կարողանանք Սփյուռքի կարևոր համայնքներում հային հայ պահել»,- հարցրեց պատգամավորը:
Հրանուշ Հակոբյանը նշեց, որ կիսում է պատգամավորի մտահոգությունը, որ դա ամենաբարդ խնդիրն է Սփյուռքում: «Իրոք, գնալով պակասում է հայերեն խոսող մարդկանց թիվը, Սփյուռքի հայկական դպրոցների աշակերտների թիվը: Շատ ծնողներ մտածում են, որ հեռավոր տարածքներում հայերենը այդքան էլ պետք չէ, որ պետք է իրենց երեխաներին արագ ինտեգրեն օտար լեզուների մեջ: Մյուս պատճառներից մեկն էլ խառնամուսնություններն են»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դրա համար իրականացվում են բազմաթիվ կրթական ծրագրեր, խրախուսական ծրագրեր, մասնավորապես` ՀԲԸՄ-ի հետ ստեղծվել է վիրտուալ քոլեջ, որ դասապրոցես է իրականացնում համացանցի միջոցով: Նախարարը նշեց, որ իրականացվող ծրագրերը բավարար են, մնում է ցանկություն՝ մասնակցելու այդ ծրագրերին և սովորելու հայերեն: