կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-23 12:06
Հասարակություն

Մեր ձգտումն է պահպանել պատմությունը, թույլ չտալ, որ այն մոռացվի․ Ռուբեն Վարդանյան

Մեր ձգտումն է պահպանել պատմությունը, թույլ չտալ, որ այն մոռացվի․ Ռուբեն Վարդանյան

 100 Lives և «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում մեկնարկեց Aurora dialogues քննարկումները։ Edelman UK-ի գործադիր տնօրեն, մոդերատոր Էդ Ուիլիամսը նշեց, որ քննարկումների հիմնական նպատակներից մեկն է աշխարհի ուշադրությունը հրավիրել մարդասիրական հարցերի վրա։ «100 տարի անց էլ մարդկությունը շարունակում է ցնցվել այսօր տեղի ունեցող բռնության ծավալներից․ մարդասիրական ճգնաժամը հրատապ խնդիրներից է։ Քննարկումների միջոցով կփորձենք ամփոփել անցյալից քաղված դասերը, որպեսզի լուծումներ գտնենք։ Բացի այդ, որքան տեղեկացված լինենք, այնքան ավելի հեշտ կկարողանանք լուծումներ գտնել»,-ասաց Ուիլիամսը։

Գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը նշեց, որ տարիներ առաջ անիրական էր թվում, որ աշխարհը կարող է համախմբվել Ցեղասպանության հարցի շուրջ, իսկ այսօր արդեն փաստ է, որ բոլորս հավաքվել ենք ցեղասպանությունների մասին խոսելու․«Մենք հավաքեցինք ցեղասպանություններից մազապուրծ եղած ընտանիքի անդամներին, նրանց պատմությունները, որոնք ոգեկոչում են անցյալի պատկերները։ Ճիշտ է, շատ փաստաթղթեր չկան, սակայն այն, ինչ գտնվել է, մենք փորձել ենք հրապարակել, որպեսզի ճշմարտությունը ցույց տանք։ Մեր ձգտումն է պահպանել մեր պատմությունը, թույլ չտալ, որ այն մոռացվի»։