Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի Sainte Anne քոլեջի 14-ամյա թուրք ուսանող Իբրահիմ Քութլուն հեռացվել է քոլեջից Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:
Ըստ Haberler-ի՝ պատմության դասաժամի ընթացքում Հայոց ցեղասպանության մասին քննարկման ժամանակ Քութլուն վիճել է դասընկերների հետ: 14-ամյա պատանին հակաճառել է նաեւ դասախոսին: «Ես ուսուցչուհուս ասացի, որ նման դեպք տեղի չի ունեցել, սակայն, ի պատասխան դրան, մեկ այլ ուսանող ինձ ասաց. «Ցեղասպանության ժամանակ դու նույնիսկ ծնված չէիր, որտեղի՞ց պետք է իմանաս»: Մենք վիճեցինք և ինձ դասարանից դուրս հանեցին»,- ասել է նա:
Իր հերթին, ոչ պակաս հակահայ հայտարարություններով է հանդես եկել թուրք ուսանողի հայրը՝ Սավաշ Քութլուն` ասելով. «Ցեղասպանության սուտը փորձում են երեխաներին պարտադրել: Ֆրանսիայի թուրքական միությունները պետք է այս ուղղությամբ շտապ քայլեր ձեռնարկեն»:
Իսկ ինչ վերաբերում է քոլեջի տնօրեինությանը, ապա բողոքի նամակ է հղվել Քութլու ընտանիքին, որում ասվում է. «Մեր քոլեջի ավարտական դասարանում սովորող ձեր որդին՝ Իբրահիմը, պատմության դասաժամին ցուցաբերած հարձակողական վերաբերմունքի հետևանքով ստանում է երկրորդ զգուշացումը «Հայոց ցեղասպանություն» թեման դասավանդող ուսուսչուհու հանդեպ ցուցաբերած ծայրահեղ անհամաձայնության պատճառով: Մեր քոլեջում քաղաքականությունն ու ազգայնամոլությունը տեղ չունեն: Եթե ձեր որդին շարունակի նման կերպ դրսևորել իրեն, ապա կքննարկվի մեր դպրոցում նրա մնալ-չմնալու հարցը»:
Նշենք, որ թուրքական կայքն այդ կապակցությամբ գրել է. «Երկու տարի առաջ Ֆրանսիայի քոլեջներում բաժանված՝ Հայ Յեղափոխական Դաշնակության մասին տեղեկություններ պարունակող դասագրքերը շարունակում են բանավեճերի տեղիք տալ: Քոլեջի բազմաթիվ ուսանողներ շարունակում են խնդիրներ ունենալ, Հայոց ցեղասպանության մասին ոչ ճշմարիտ տեղեկությունների հերքման պատճառով»: