|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայում գործող` Հայոց ցեղասպանության դեմ պայքարի «Թալեաթ փաշա» կոմիտեի 13 անդամներին չեն թույլատրել մտնել Հունաստան:
Ըստ Habeler-ի՝ կոմիտեի անդամներին Հունաստանի օդանավակայանից ետ են ուղարկել Թուրքիա: Նրանք մտադիր էին Հայոց ցեղասպանությունը ժխտելու նպատակով իրենց կայացրած որոշումը հայտնել Հունաստանի խորհրդարանին:
Կոմիտեի անունից հայտարարությամբ է հանդես եկել Աշխատավորների կուսակցության փոխնախագահ Նաջի Բեշթեփեշը, ով, ըստ երևույթին, կոմիտեի անդամների հետ է եղել: Նա պատմել է, որ Հունաստանի օդանավակայանում ոստիկաններն իրենց առանձնացրել են մյուս ուղևորներից և հարցաքննել: Բեշթեփեշն այդ դեպքի համար դատապարտել է Հունաստանին: