Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ԵՏՄ տարածքում ռազմավարական նշանակության ապրանքների առևտուրը ռուբլիով իրականացնելու գաղափարին:
«Մենք այժմ ռուբլու ավելցուկ ունենք, քանի որ ռուբլիով ստացված տրանսֆերտների փոխարեն նույնաքանակ արտահանում չենք կատարել: Իհարկե, մեզ շատ ձեռնտու է, որ ԵՏՄ տարածքում առևտուր անենք ռուբլիով, սակայն Ռուսաստանը նման քայլի չի գնա, քանի որ դա իրեն ձեռք չի տալիս»,- ընդգծեց տնտեսագետը:
Նա անդրադարձավ նաև ՀԷՑ-ի վաճառքին` նշելով, որ այդ վաճառքն ինչ-որ առումով անակնկալ էր: Խաչատրյանի խոսքով` այս վաճառքի արդյունքում պարզ դարձավ, որ նախապես հայտարարված աուդիտը լրիվ ավելորդ էր: «Մարտ-ապրիլ ամիսներից սկսված այս թատերական ներկայացումը, կարծում եմ, կվերջանա նրանով, որ ՀԷՑ-ի նոր սեփականատերերը աուդիտ կանցկացնեն, կհայտարարեն, որ սակագինը պետք է բարձրանա ոչ թե 15, այլ, ասենք, 30 տոկոսով: Համոզված եմ նաև, որ էներգամատակարարման որակն առաջիկայում չի բարձրանա»,- ասաց Վահագն Խաչատրյանը: