կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-16 10:04
Հասարակություն

Ավտովթար` Սևան-Երևան ավտոճանապարհին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Ավտովթար` Սևան-Երևան ավտոճանապարհին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 16-ին` ժամը 07.40-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ4 միջպետական ավտոճանապարհի Սևան-Երևան 7-րդ կմ-ի մոտ բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 NA 039 պետհամարանիշով և «ԿռԱԶ» մակնիշի 490 US 34 պետհամարանիշի ավտոմեքենաները:

 

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին (անձը պարզել չի հաջողվել) դուրս են բերել ավտոմեքենայից, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները հոսնաքազրկել և գազազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: