Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 28-ին, ժամը 13:03-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes C 180» մակնիշի 35 GQ 232 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1969 թ. ծնված Լ. Ս.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել մոտակա ձորը:
Ինչի հետևանքով վարորդ՝ Լ. Ս.-ը և ուղևոր՝ 1959 թ. ծնված Ս. Ս.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: