Ապրիլի 9-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները քաղաքի բենզալցակայանի դիմաց նկատել են 1991 թ. ծնված, նախկինում դատված Մայիս Ս.-ին և 1993 թ. ծնված Վահագ Գ.-ին, որոնք ոտքերով և ձեռքերով հարվածներ էին հասցնում իրար, ինչի հետևանքով վերջինս քթի շրջանում ստացել է վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: