Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Mediahub.am-ը գրում է․
«Արցախի դարդ ու ցավով ապրող Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, որն արդեն յոթերորդ օրն է նստացույց է անում ՄԱԿ-ի գրասենյակի առաջ, փաստացի զբաղված է պոպուլիզմով։
«Արցախի ժողովուրդը բոլորիս աջակցության կարիքն ունի» կարգախոսով անժամկետ նստացույց հայտարարած Բեգլարյանը որեւէ արտառոց բան չի տեսնում նրանում, որ նստած է ոչ թե ՀՀ Կառավարության շենքի Մելիք Ադամյան մուտքի առջեւ, որտեղով ամեն օր ելումուտ է անում Նիկոլ Փաշինյանը, այլ՝ ՄԱԿ-ի գրասենյակի։ ՔՊ-ականների կառավարության ծրագրում սեւով սպիտակին մեսրոպատառ հայերենով գրված է՝ Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը եւ շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքի պաշտպանության ուղղությամբ։
ԱՀ պետնախարարի խորհրդականի հիշողությունը թարմացնելու համար նշենք՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության 2021-2026 թվականների ծրագրում ասվում է, որ առաջիկա տարիներին կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ համապարփակ կարգավորումը։
Անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն գլխի մեկ ենթագլուխ վերաբերում է Ղարաբաղյան հիմնախնդրին, որի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների եւ տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա:
«Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում: Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար: Այս նպատակներին Կառավարությունը հասնելու է Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաեւ Արցախի հետ գործակցության նոր ձեւաչափերի ստեղծման միջոցով:
Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգությունը կշարունակի ապահովել Պաշտպանության բանակը: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը Արցախում անվտանգության կարևորագույն երաշխիք է: Կառավարությունը երաշխավորելու է բոլոր անհրաժեշտ պայմանների գոյությունը խաղաղապահ առաքելության անխափան ու անխոչընդոտ գործունեության համար: Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացումը»,-ասված է ծրագրում:
Արտակ Բեգլարյանը, որը, կարծես թե, մոռացել է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը անքակտելիորեն կապված է արցախահայության գոյության հետ, գեներացնում է Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ-ականների առաջ բերած՝ «ստեղծված իրավիճակում բոլորը մեղավոր են, բացի մեզնից» թեզը, այդպիսով իրենց «անողնաշար ու անատամ» դիվանագիտության հետեւանքները բարդելով՝ նախկինների, ռուս խաղաղապահների, միջազգային հանրության ու ժողովորդի վրա։ Հիմա այն փուլն է, երբ պետք է իրականություն դառնա ՔՊ-ականների՝ Արցախի հարցը միջազգային հանրության դաշտ նետելու եւ այս տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու երազանքը։ Արտակ Բեգլարյանի, առաջին հայացքից, «անմեղ» նստացույցը ծառայում է ի նպաստ այս քաղաքականության։
Հարց է առաջանում՝ որտե՞ղ տեղի կունենար Արտակ Բեգլարյանի «անշառ» ակցիան, եթե նա սովորականի պես գտնվեր Արցախի իր աշխատավայրում, այլ ոչ թե Երևանում, քանի որ համաժողովին մասնակցելուց հետո նա էլ չկարողացավ վերադառնալ Ստեփանակերտ։ Եթե Արցախի իշխանությունների կողմից շարունակվի այս քաղաքականությունը, ապա մեզ մնում է մտածել, որ այս մարդիկ ուզում են Արցախը Ադրբեջանի կազմում տեսնել: Երբ ժամանակին, իսկ ավելի կոնկրետ այս տարվա մայիսի 28-ին տասնյակ հազարավոր արցախահայեր, կանխորոշելով Արցախի գլխին կախված վտանգը, հավաքվել էին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, թշնամուն ցույց տալու, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, նույն Արտակ Բեգլարյանը, այդ ժամանակ ԱՀ պետնախարարի փափուկ աթոռին նստած, բազմահազարանոց հանրահավաքը ներկայացնում էր որպես ռազմահայրենասիրական համերգ, գեթ մի տող չգրելով, որ հավաքը նվիրված է Արցախին, ի պաշտպանություն Արցախի:
Բան չի փոխվել. այսօր նա, իսկական պատասխանատուներին շրջանցելով, պատասխանատուների իբր փնտրտուքով է զբաղված...»։