Գևորգ Կոստանյանը դատախազությունում նոր նշանակում է արել
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով` ՀՀ Արդարադատության առաջին դասի խորհրդական Ներսես Ասլանի Միսակյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ՝ ազատվելով ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից: