կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-08 09:40
Քաղաքական

Ապրիլի 24-ին Երևան ժամանողները Հայաստանից անվտանգության երաշխիք են պահանջել. «ՀԺ»

Ապրիլի 24-ին Երևան ժամանողները Հայաստանից անվտանգության երաշխիք են պահանջել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի ունեցավ այն, ինչ արդեն բավական երկար ժամանակ կանխատեսվում էր: Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը եւ նրանց չորս կողմնակիցներ ձերբակալվեցին: Մենք տեղեկացրել էինք, որ մի շարք օտարերկրյա հատուկ ծառայություններ լրջորեն հետաքրքրված եւ անհանգստացած են եղել ապրիւի 24-ին Երեւանում իշխանափոխության կոչերով ակցիաներ անելու Հիմնադիր Խորհրդարանի մտադրությամբ: Խոսքն այն երկրների մասին է, որտեղից ապրիլի 24-ին բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանելու Երեւան: Հատկապես այդ օրը Հայաստան ժամանելու մտադրություն ունեցող առաջին դեմքերի, այսինքն պետությունների ղեկավարների անվտանգության ծառայությունները ՀՀ իշխանություններից երաշխիքներ են պահանջել, որ ապրիլի 24–ին Երեւանում անկարգություններ տեղի չեն ունենալու: Մեր տեղեկություններով, ահա, Սեֆիլյանենց ձերբակալությունը հենց այդպիսի երաշխիքների շրջանակներում է։

 

Այս տրամաբանությամբ մեծ է հավանականությունը, որ Սեֆիլյանին ու նրա խմբին նաեւ կկալանավորեն եւ կալանքի տակ կպահեն առնվազն երկու ամիս: Սա, իհարկե, չի նշանակում, թե ապրիլի 24-ից հետո անմիջապես բաց կթողնեն, գուցե թե՝ նրանց փակի տակ պահեն ավելի երկար ժամկետով: Եվ եթե այս օրերին տեսնեն, որ այս ձերբակալություններով ապրիլի 24-ի «երաշխիքները» ապահովված չեն, թերեւս, կլինեն նաեւ նոր ձերբակալություններ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում