Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի արոտավայրերի մեծ մասը, ջրի հետ միասին մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ․ գյուղացիները անասուններին հիմա արածեցնում են այլ տարածքում։ Արոտավայրերը քիչ են, պատահում է, որ անասունները արածելու կամ ջուր խմելու համար անցնում են ադրբեջանցիների վերահոկղության տակ գտնվող տարածք։ Այս մասին Tert.am-ին հայտնել է Ճակատեն համայնքի ղեկավար Արա Հարությունյանը։
Հուլիսի 26-ին արոտի ժամանակ գյուղացիները նկատել են, որ իրենց 4 կովերը չկան, մտածել են, որ գուցե իջել են «Յուրդեր» կոչվող տարածք, ջուր խմելու և անցել ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածք։ Համայնքապետի խոսքով՝ գյուղացիներից մեկը, ում պատկանել են կովերը, հեռադիտակով տեսել է, որ անասունները գտնվում են ադրբեջանցիների վրանների մոտ՝ կապված վիճակում, ինչից հետո տեղյակ են պահել սահմանապահներին, վերջիններս էլ ռուս խաղաղապահներին։
«Երբ ռուսները դիմել են ադրբեջանցիներին, գյուղացիները տեսել են, որ կովերը այլևս այնտեղ չեն։ Ադրբեջանցիները ռուսներին ասել են, որ իրենց մոտ կովեր չկան, թող ապացուցեն, որ այդպես է, տեսանյութ կամ լուսանկար հրապարակեն։ Ես չեմ հասկանում՝ ի՞նչ տեսանյութի կամ նկարահանման մասին է խոսքը։ Եթե այդ պահին տեսնեին, բնականաբար չէին թողնի, որ անցնեն, ոչ թե կնկարահանեին։ Դեպքի առիթով դիմել ենք համապատասխան մարմիններին, հիմա ընթացակարգի մեջ է։ Գյուղացին կովը վարկով է գնել, հիմա չի կարողանում վճարել տոկոսները, խնդրել եմ սառեցնեն տոկոսները մինչև հարցը լուծվի։ Հակառակ դեպքում, հավանաբար, կվաճառի նաև մյուս անասուններին»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: