կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-04 12:50
Հասարակություն

Ուսանողից պլանշետ էր գողացել

Ուսանողից պլանշետ էր գողացել
Ապրիլի 1-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկվել 1990 թ. ծնված Արթուր Մ.-ին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա մարտի 23-ին, ժամը 13-ի սահմաններում, բուհերից մեկի սպորտդահլիճի պատուհանագոգից գողացել էր 1-ին կուրսի ուսանողի պլանշետը: Տուժողը գողության մասին նախկինում ոստիկանություն չէր հայտնել: Նրանից ընդունվել է հաղորդում: Կատարվում է հետաքննություն: